երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախյան ընտրություններում Վահան Բադասյանի մասնակցության ձևաչափը հայտնի կդառնա դեկտեմբերի 22-ին

Արցախյան ընտրություններում Վահան Բադասյանի մասնակցության ձևաչափը հայտնի կդառնա դեկտեմբերի 22-ին

 Արցախում այժմ սովորականից ավելի լարված, նախընտրական իրավիճակ է, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

Նրա խոսքով, դա սովորական գործընթաց է, քանի որ նախընտրական պայքար է: «Հիմա ավելի մոդայիկ է դարձել, բոլորն ուզում են հեղափոխական երևալ», -հավելեց Բադասյանը՝ հրաժարվելով անուններ նշել: Հարցին, թե ի վերջո, նա մասնակցելո՞ւ է Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ընտրություննրին, Բադասյանը պատասխանեց, որ վերջնական որոշում կկայացնեն դեկտեմբերի 22-ին կայանալիք համագումարում: «Մենք, այո, մասնակցելու ենք ընտրություններին: Այդ օրը վերջնական կհայտարարենք մասնակցության ձևաչափի մասին», -նշեց Բադասյանը:

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից, Բադասյանի կարծիքով, իրենք տարբերվում են նրանով, որ գործող իշխանությունների հետ որևէ կապ չունեն: «Մեր տարբերությունը գաղափարական է, և մենք ի վիճակի, ի զորու ենք փոխել ներկայիս համակարգը ամբողջությամբ, խորապես», -ասաց Բադասյանը՝ նշելով, որ հարգում է բոլոր հնարավոր թեկնածուներին:

  • Կիսվել: