հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի ձևաչափից բացի այլ ձևաչափ գոյություն չունի. ԱԳ փոխնախարար

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի ձևաչափից բացի այլ ձևաչափ գոյություն չունի. ԱԳ փոխնախարար

Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ առանց նախապայմանների: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ այսօր Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել՝ թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման, թե՛ տարածաշրջանային այլ խնդիրների առումով, սակայն որևէ նախապայման, ըստ նրա, հայկական կողմի համար ընդունելի չէ: 

Ադոնցը վերահաստատեց՝ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա: «Այս պահին զրո մակարդակի և որակի հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»: 

 

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ փոխարտգործնախարարը նշեց, որ այդ հարցում Մինսկի խմբի ձևաչափից բացի այլ ձևաչափ գոյություն չունի: Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում ՄԽ համանախագահների հետ՝ հույս հայտնելով, որ շուտով դրանք ավելի տեսանելի կդառնան:

Ինչ վերաբերում է Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու հավանականությանը, Ադոնցը նշեց, որ եթե դա տեղի ունենա, կարևոր քայլ կլինի:

«ԱՄՆ-ը ևս մեկ անգամ կհաստատի մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ ընդհանրապես, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները՝ մարդու ազատությունները, կարևորվում ԱՄՆ-ում՝ օրինակ ծառայելով քաղաքակիրթ աշխարհի այն երկրներին, որոնք մինչև այսօր իրենց դիրքորոշումը չեն հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ընդգծեց ԱԳ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: