շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել

Արցախում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել

ԱՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ հիմնականում չկան:

Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել:

Շինարարական մի քանի կազմակերպություններ միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարել են ձյան մաքրման, աղի և ավազի ցանման աշխատանքներ:

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում այս պահին աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղ-տեղ դժվարանցանելի է:

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: