հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում պատերազմի դադարեցման հարցում Պուտինի անձնական դերակատարումը պետք է հիշեն բոլորը. Պեսկով

Արցախում պատերազմի դադարեցման հարցում Պուտինի անձնական դերակատարումը պետք է հիշեն բոլորը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ` Հայաստանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, որը հիմնված է փոխադարձի հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ շատ ասպեկտներ, որոնք փոխշահավետ են: Հայաստանի հետ ևս պատմականորեն լավ հարաբերություններ ունենք: Mենք մեծ թվով ինտեգրացիոն նախագծեր ունենք, որոնք Հայաստանիn օգուտ են բերում, ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական առումով»,-ասել է նա:

Պեսկովը հավելել է, որ Արցախում պատերազմի դադարեցման հարցում Պուտինի անձնական դերակատարումը պետք է հիշեն բոլորը:

  • Կիսվել: