չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

 Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
 
Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի:
 
«Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը փակ է: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները ևս դժվարանցանելի են:
 
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:
 
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:

  • Կիսվել: