շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախին հումանիտար օգնության կոչ Պուտինն է արել․ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել

Արցախին հումանիտար օգնության կոչ Պուտինն է արել․ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել

ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Անցել է 2 ամսից ավելի, ինչ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզը, որով, ի թիվս այլնի, առաջարկվում էր դոնորների միջազգային համաժողով հրավիրել եւ հավաքագրել հումանիտար օգնություն։

Այս ուղղությամբ կառավարությունն այս ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ արդյունք չի գրանցել։

Եվ այժմ տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինն է Դավոսի տնտեսական համաժողովում միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին»։

  • Կիսվել: