չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Արցախի ժողովրդի կողմից ձևավորված պետական ինստիտուտները ՀՀ-ում պետք է պահպանվեն. դրանց լուծարմամբ հետաքրքրված են մեր թշնամիները. Սաղաթելյան

Արցախի ժողովրդի կողմից ձևավորված պետական ինստիտուտները ՀՀ-ում պետք է պահպանվեն. դրանց լուծարմամբ հետաքրքրված են մեր թշնամիները. Սաղաթելյան

Ցինիկությունը պետք է աստիճան ունենա, Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի և էրդողանի հետ համագործակցությամբ, դրա բոլոր  փաստերը կան՝ սկսած Պրահայի հայտարարությամբ ավարտած պատերազմի ավարտով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին,  թե Դաշնակցությունն է մեղավոր Արցախի հանձնման համար։

«Արցախի, այսպես կոչված» լուծարման փաստաթղթին այս իշխանությունները տեղյակ են եղել։ Այդ փաստաթղթին հղում է անում երկու կառավարություն՝ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի, ուրիշ որևէ մեկն այդ առոչինչ փաստաթուղթն այդքան լուրջ չի ընդունում։ Հետևաբար, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, 9 ամիս մարդկանց բլոկադայի մեջ պահել, ամեն ինչ անել գաղթի համար, հետո գալ, ու բոլորին մեղադրել։ Տեսե՞լ եք, որ մի անգամ Ալիևին բան ասեն, մեղադրեն էթնիկ զտման, ցեղասպանության մեջ։ Մենակ գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, տեսե՞ք եք որևէ մեկը խոսի այդ մասին։ Բոլորը մեղավոր են, բայց հանկարծ Ալիևին բան չասեն,-նկատեց պատգամավորը։

 Սաղաթելյանը շեշտեց, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն այս օրին է հասցել այսօրվա իշխանությունը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արցախի պատգամավոր, պաշտոնյա գոյություն չունի, Սախաթելյանը նշեց.«Արցախն այսօր օկուպացված էԱդրբեջանի կողմից, Արցախի ժողովուրդն այս օրերին գտնվում է Հայաստանում, իսկ Արցախի ժողովրդի  կողմից ձևավորված պետական ինստիտուտները ՀՀ-ում պետք է պահպանվեն։ դրանց լուծարմամբ  հետաքրքրված են մեր թշնամիները»։

  • Կիսվել: