ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահի հայտարարության մեջ Բաքվի հետ երկխոսելու հստակ դիրքորոշում կա․ Հակոբ Արշակյան

Արցախի նախագահի հայտարարության մեջ Բաքվի հետ երկխոսելու հստակ դիրքորոշում կա․ Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ մայիսի 23-ի ուղերձին՝ նշելով, որ Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա Բաքվի հետ երկխոսելու վերաբերյալ։

«Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա, որ իրենք պատրաստ են խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արցախցիների անվտանգությանն ու իրավունքներին, ու սա շատ կարևոր մոտեցում է։ Այդպես էլ պետք է լինի, իրենք պետք է խոսեն Արցախի ժողովրդի իրավունքներից և անվտանգությունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արշակյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ՝ արցախցիներին կոչ անելով չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը:

  • Կիսվել: