ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Արցախի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնությունը գործունեությունը Հայաստանից տեղափոխել է Սարուշեն (տեսանյութ)

«Արցախի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնությունը գործունեությունը Հայաստանից տեղափոխել է Սարուշեն (տեսանյութ)

«Արցախի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնության հիմնադիրները իրենց գործունեությունը Հայաստանից տեղափոխել են Արցախի Սարուշեն համայնքը Պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մի խումբ կանայք Օշականում էկո պայուսակների արտադրությունում են աշխատել:

«Արցախի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնությունը այդկերպ լուծել է նրանց զբաղվածության հարցը: Հրադադարից հետո նախաձեռնության հիմնադիրները իրենց գործունեությունը Հայաստանից տեղափոխել են Արցախ՝ Սարուշեն:

Հայ կրթական հիմնարկության ֆինանսավորմամբ գյուղի տներից մեկը հարմարեցրել են որպես կարի արտադրամաս և ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, իսկ տան սենյակներից մեկում էլ՝ նպատակ ունեն կրթական ծրագրեր կյանքի կոչել:

Մանրամասներն Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։

  • Կիսվել: