կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը. ԱՀ ԱԻՊԾ (տեսանյութ)

Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը. ԱՀ ԱԻՊԾ (տեսանյութ)

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է, որ Արցախի բնակավայրերում դեռ շատ է չպայթած զենք-զինամթերքը, և կոչ է անում քաղաքացիներին լինել ուշադիր և զգույշ։
 
«Ուշադրություն,
 
Հարգելի՛ հայրենակիցներ.
 
Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը:
 
Ստեփանակերտից և շրջաններից Արցախի սակրավորական ջոկատները հայտնաբերում են տարբեր տեսակի պայթյունավտանգ առարկաներ կամ կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերք:
 
Այն զինատեսակները, որոնք հնարավոր չէ տեղափոխել, պայթեցվում են տեղում:
 
Ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներին»,- ասվում է ծառայության Ֆեյսբուքի էջում:

  • Կիսվել: