կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները 30-45 հազար դրամ կստանան ամեն չափահաս անձի համար

Արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները 30-45 հազար դրամ կստանան ամեն չափահաս անձի համար

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որի համաձայն Հայաստանում արցախցիներին հյուրընկալողները գումար կստանան յուրաքանչյուր չափահասի համար 30 հազար դրամի չափով, իսկ Արցախի հանրապետությունում հյուրընկալող կացարանի դեպքում գումարի չափը կկազմի 45 հազար դրամ:

Միջոցառումը կրում է ժամանակավոր բնույթ, այն լինելու է 6 ամիս: Քաղաքացիները փոխհատուցում կարող են ստանալ էլեկտրոնային դիմումի միջոցով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, ում հյուրընկալում են:

Հավելենք, որ խոսքը վերաբերում է այն արցախցիներին, որոնց բնակավայրերն արդեն անցել են թշնամու վերահսկողության տակ:

Տրամադրվող գումարները հարկման ենթակա չեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: