Արցախցին չպիտի քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը ՀՀ իշխանության նկատմամբ տանում է թշնամական քարոզչություն. Փաշինյան
Ղարաբաղի ժողովուրդը հստակ կկառավարի դեմոկրատական պրոցեսները: Այդ առումով անվսահության տեղ չկա, քանզի Արցախում միշտ էլ ընտրությունները ավելի վստահելի են եղել։ Այս մասին այսօր հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում սպասվող ընտրություններին:
Խոսելով իրենց նախընտրությունների մասին՝ ԼՂ ընտրություններում, վարչապետն ասաց, որ արցախցին չպիտի քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ տանում է թշնամական քարոզչություն՝ այդպիսով հրահրելով ազգամիջյան կոնֆլիկտ։