Արցախում միասնական աղոթք հնչեցվեց
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի է ունեցել շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին Ստեփանակերտի Մայր տաճարում եկեղեցու բազմաթիվ հավատավորներ միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Արցախի համար։
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնանքի խոսքը ներկայացրել է արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։
Միասնական աղոթքին ներկա էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ և դստեր հետ, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք։