շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Արբիտրաժի որոշումը պետք է կատարեն, այլապես Հայաստանը տնտեսական մեծ վնասներ կկրի. Նարեկ Կարապետյան

Արբիտրաժի որոշումը պետք է կատարեն, այլապես Հայաստանը տնտեսական մեծ վնասներ կկրի. Նարեկ Կարապետյան

Չենք կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում ամենահետադիմական ու տոտալիտար երկներներն են այդպես վարվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խմբի փոխնախագահՆարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի վճիռը չկատարելու հավանականության մասին:

՛՛Դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ մեծ խնդրահարույց հարց, ինչը երկրի վարկունակության և շատ այլ խնդիրների կբերի։ Ինձ թվում է՝ շրջահայաց տնտեսական քաղաքականություն վարող կառավարությունը վաղ թե ուշ պետք է համաձայի արբիտրաժի որոշմանը, որ երկիրը չենթարկի նոր մարտահրավերների՛՛,-նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված ՛՛էներգետիկայի մասին՛՛ և ՛՛Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին՛՛ ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ՛՛ՀԷՑ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից՛՛։

  • Կիսվել: