երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանը հանդիպել է դասախոսների հետ. ուղիղ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է դասախոսների հետ. ուղիղ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախարարությունում հանդիպում է ունեցել ԵՊՀ մի խումբ դասախոսների ու նրա հրաժարականը պահանջող շարժման ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

ՀՅԴ երիտասարդները ևս դեմ են ԿԳՄՍՆ-ի այս օրինագծից ու օրեր շարունակ բողոքի ակցիաներ, նստացույցեր ն իրականացնում` պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Դիտեք Tert.am-ի ուղիղ միացումը:

  • Կիսվել: