չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արարատի մարզում 3 մեքենա է իրար բախվել․ կա տուժած

Արարատի մարզում 3 մեքենա է իրար բախվել․ կա տուժած

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:20–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի  Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Մկրտիչ Պ.-ի վարած Toyota Altezza մանիշի, Արարատի մարզի բնակիչներ, 42-ամյա Դավիթ  Տ.-ի վարած Lada  մակնիշի և 33-ամյա Նարեկ Դ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Նարեկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: