կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը կմասնակցի Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման արարողությանը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-22-ը պաշտոնական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Այցի ընթացքում  նախարար Միրզոյանը կհանդիպի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ։ Նախատեսված են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Այցի ընթացքում տեղի կունենա Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացման պաշտոնական արարողությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: