չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիան

Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիան

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր կողմից որդեգրած ագրեսիվ և էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են նաև քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, որի հետևանքով առկա են զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ օրակարգին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: