Արարատ Միրզոյանի ծեծի ենթարկելու գործով կան ձերբակալվածներ․ վարչապետ
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվածներ կան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առայժմ ոչ բոլորն են ձերբակալված:
«Հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարող ենք արձանագրել, որ հանցագործների ձերբակալումները սկսված են.,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ գիշերը մի խումբ քաղաքացիներ ծեծի են ենթարկել ԱԺ խոսնակին։ Միրզոանը տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել։ Կյանքին վտանգ չի սպառնում։


