Առանձին ոլորտների հետ կապված թեզերը, նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը. Տոնոյան
Առանձին ոլորտների հետ կապված թեզերը, նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը։Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ այս օրերին ԲՀԿ-ում ավարտին են մոտենում նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները։
«Մենք գնում ենք հունիսի 20-ի ընտրություններին, բնականաբար, հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ»,- նշեց Տոնոյանը:
Թե ովքեր կլինեն նախընտրական ցուցակում, ըստ Տոնոյանի, կորոշի ԲՀԿ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: