ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Առանց պոնչիկ, պեռաշկի բաժանելու, առանց 20 000 դրամների՝ 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց իմ կողքին. Ղուկասյան

Առանց պոնչիկ, պեռաշկի բաժանելու, առանց 20 000 դրամների՝ 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց իմ կողքին. Ղուկասյան

«Կոմունիստական կուսակցության» կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներից գոհ է.

«Վատ արդյունքներ չենք ունեցել՝ պետության ռեսուրսի դեմ աշխատելով։ Էն ժամանակ, որ ասում էի՝ 300 սպարտացիները, այ հիմա ասում եմ, որ 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց՝ առանց պոնչիկ, պեռաշկի բաժանելու, առանց 20 000 դրամների ու որևիցե բանի։ Գաղափարի շուրջ հավաքվելով և ՔՊ-ին դեմ քվեարկելով՝ կանգնել են իմ կողքին, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ»։

Նա շնորհակալություն հայտնեց ոչ միայն նրանց, ովքեր ընտրություններին իրեն են ձայն տվել․«Կարևորը, որ բոլորս էլ խոսում ենք հայոց լեզվով, ուրեմն քաղաքապետը չի կարող լինել միայն իր ընտրողների քաղաքապետը, այլ պետք է լինի բոլորի համար։ Ես այդպես 13 տարի աշխատել եմ»։

  • Կիսվել: