ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առանց Ադրբեջանի համաձայնության՝ հնարավո՞ր է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ. Փաշինյանի պարզաբանումը

Առանց Ադրբեջանի համաձայնության՝ հնարավո՞ր է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ. Փաշինյանի պարզաբանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 14–ին, իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ի՞նչ գործուն քայլեր է պատրաստել Հայաստանը, որպեսզի նպաստի Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման կայացմանը, որով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։

«Արդարադատության միջազգային դատարանը որոշումների կայացման մեխանիզմներ ունի՝ ՄԱԿ–ի եւ ՄԱԿ–ի Անվտանգության խորհդրդի շրջանակներում։ Եվ մենք շարունակելու ենք աշխատանքը այդ մեխանիզմները աշխատեցնելու ուղղությամբ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ դրանք արագ գործընթացներ չեն, պետք է հետեւողականորեն ներկայացվեն մեր դիրքորոշումները եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը հետեւողականորեն միջազգային հարթակներում  հետապնդենք»,– ասաց նա։

Հարցին՝ Ադրբեջանի համաձայնությունը պե՞տք է, որ Լաչինի միջանցքում տեղակայվի միջազգային փաստահավաք առաքելություն, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ փաստ կար, որ կարող են տեղի ունենալ անշրջելի հետեւանքներ։ Սա, ըստ էության, հիմնավորումն է մեր ասածի, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է։ Եթե անկեղծ ասենք՝ Ադրբեջանը կարծես բոլոր քայլերը ձեռնարկում է, որպեսզի միջազգայնորեն տեսանելի դառնա ու հիմնավորվի, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է։ Մենք պետք է ավելի հիմնավորենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգների փաստերը, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի համաձայնության»։

  • Կիսվել: