շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գործել բացառապես սահմանադրականության և օրինականության շրջանակներում. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Գործել բացառապես սահմանադրականության և օրինականության շրջանակներում. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը` երկրի զինված ուժերին, ուժային բոլոր կառույցներին կոչ է անում գործել բացառապես սահմանադրականության և օրինականության շրջանակներում։

Հայտարարության մեջ ասվում է․

"Սահմանադրությամբ չնախատեսված որևէ քայլ և գործողություն համարում ենք ոտնձգություն ընդդեմ Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և պետականության։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես պետության գլուխ, ստեղծված իրավիճակը բացառապես սահմանադրականության և օրինականության հուն տեղափոխելու և գործընթացներն անցնցում հանգուցալուծելու համար պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր կողմերի միջև և նրանց հետ քաղաքական խորհրդակցություններ։ Ազգային ժողովը պետք է անհապաղ գումարի արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու բացառապես քաղաքական եղանակները և հանդես գա իրավիճակը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ հայտարարությամբ։

Մեր երկրի առջև արտաքին և ներքին մարտահրավերները պահանջում են որպեսզի քաղաքական ուժերը իրենց պատասխանատվության բարձր գիտակցմամբ ստանձնեն Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրության պաշտպանության դերը։ Քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարել բացառապես օրինականության և սահմանադրականության ճանապարհով։ Մեր ժողովուրդը պետք է զինվի իմաստնությամբ և ստանձնի մեր պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության սրբազան առաքելությունը"։

  • Կիսվել: