երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արամ Առաջինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Արամ Առաջինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շնորհավորել է նրան վերընտրվելու առիթով։  Այս մասին  հայտնում են  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ 

Արամ Առաջինը, գնահատելով նախագահ Մակրոնի զորակցությունը հայ ժողովուրդին և Հայ դատին՝ կոչ է ուղղել, որ Ֆրանսիան շարունակի իր զորակցությունը Արցախի անկախության և Հայաստանի գերիշխանության ու հողային ամբողջականության պաշտպանության խնդրի շուրջ։

Ֆրանսիայի դերը Լիբանանի համար կենսական գնահատելով՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Լիբանանը շարունակում է մնալ նախագահի կարևոր առաջնահերթություններից մեկը, հատկապես Լիբանանի պատմության ներկա ճակատագրական շրջանում։

  • Կիսվել: