շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առաջիկա 1 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Մանուկյան

Առաջիկա 1 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Մանուկյան

Առաջիկա մեկ ժամվա մեջ հայտնի կլինի վերջին շրջանի ՀՀ Ազգային անվտանգության, ՀՀ ԶՈւ-ի միասնականության ու այդ ԶՈւ-ի դեմ ՀՀ կառավարության, վարչապետի աթոռը զբաղեցնողի անօրինական հարձակումների հետ կապված նոր զարգացումների ընթացքը: Այս մասին Բաղրամայն պողոտայում հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

«Այսօր այն օրն է, երբ ՀՀ նախագահը պետք է վերջապես որոշի՝ աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, թե կատարում է նախագահի պարտականությունները՝ ապահովում է սահմանադրությունն ու օրենքները»,-ասաց նա։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի՝ այսօր կայացրած որոշումով է պայմանավորված առաջիկա տարիներին Հայաստանի տարածքում իր ներկայությունը, դերը և կարգավիճակը։

  • Կիսվել: