երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին․ Արմեն Գևորգյան

Առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․

"Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին։ Կոպիտ ասած պետք է բարձրացնի Սյունիքի կարգավիճակը։

Որպես նմանատիպ քայլ, ես առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։

Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը / կարելի է այդ նպատակով վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը/, և այլն։ Ազգային Ժողովի աշխատանքների մի մասը նույնպես կարելի է կազմակերպել Սյունիքում:

Սա կլինի ուղիղ ուղերձ Սյունեցիներին և կբարձրացնի նրանց սեփական հողում ապրելու վստահությունը, և սա կլինի ուղերձ միջազգային խաղացողներին՝ Հայաստանի վճռականությունը իր տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցում

Դա նաև լավ ուղերձ կլինի հիմնական դաշնակցին":

  • Կիսվել: