կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արագածոտնի մարզպետը կարևորել է մարզպետարան-դպրոցներ համագործակցության ամրապնդումը

Արագածոտնի մարզպետը կարևորել է մարզպետարան-դպրոցներ համագործակցության ամրապնդումը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի դպրոցների տնօրենների հետ։ Ներկա են եղել նաև փոխմարզպետ Հարություն Գուլյանը, խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, վարչության ներկայացուցիչներն ու մարզպետարանի այլ ստորաբաժանումների ղեկավարներ։
 
Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ սա իր պաշտոնավարման օրոք առաջին հանդիպումն է ուսհաստատությունների տնօրենների հետ և սկիզբն է շարունակական համագործակցության։
Մարզպետը հայտնել է, որ դպրոցներում շինարարության և գույքային խնդիրների վերաբերյալ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ, որն ուսումնասիրություններ է կատարելու բոլոր դպրոցներում և վերլուծությունների արդյունքում, ըստ առաջնահերթության, լուծվելու են գույքագրված խնդիրները։
 
Հաջորդիվ մարզպետն անդրադարձել է «Տաք սնունդ» ծրագրին, հանձնարարել հետևողական լինել ծրագրի պատշաճ կազմակերպման հարցում։ Սերգեյ Մովսիսյանը կանգ է առել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարևորության վրա և առաջարկել մոտիվացնող միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի մարզում ատեստավորված ուսուցիչների թվաքանակը մեծանա։
 
Սերգեյ Մովսիսյանի ելույթն ամփոփվել է դպրոցների կառավարման խորհուրդների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին դիտարկումներով։ Ապա հարցուպատասխանի ձևաչափով վերհանվել և քննարկվել են առկա կրթական խնդիրները։ Հանդիպումները կլինեն շարունակական։

  • Կիսվել: