Արա Նռանյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Արա Նռանյանի ընտրության արդյունքները:
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 75 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Արա Նռանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել է 68 պատգամավոր, դեմ՝ 7: Ըստ այդմ, Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ: