շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց, բայց նա չի կալանավորվի

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց, բայց նա չի կալանավորվի

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասի (իշխանության յուրացում) և Քրեական օրենսգրիք 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիք), PrimeNews.am-ին տեղեկացնում են ՀՔԾ-ից։ Նաև տեղեկացնումեն, որ Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտուվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Նկատենք, որ մինչ այդ Բաբլոյանը կանչվել էր ՀՔԾ։ Բաբլոյանին մեղադրանքն առաջադրվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Այս քրեակն գործի շրջանակներում իշխանության յուրացմանն օժանդակելու մեղադրանքով կալանքի տակ է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

 

  • Կիսվել: