«Ապրելու երկիր»-ը հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների կառուցման առաջատար ընկերություններից մեկի ներկայացուցիչներին
«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր Երևանում հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։ Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։
Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»։