ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ապաշրջափակված ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերենության ներքո, մենք չենք կարող ՀՀ տարածք զիջել այլ երկրի․ ԼՀԿ պատգամավոր

Ապաշրջափակված ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերենության ներքո, մենք չենք կարող ՀՀ տարածք զիջել այլ երկրի․ ԼՀԿ պատգամավոր

Ապաշրջափակված ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերենության ներքո, և որևէ կերպ մենք չենք կարող ՀՀ տարածք զիջել այլ երկրի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գաղտնի բանակցություններ կան այս հարցով։

«Կարևորը պետք է տարանջատենք՝ ինչ է նշանակում միջանցք և ինչ է նշանակում ճանապարհների ապաշրջափակում։ Միջանցքը դա, օրինակ, Լաչինի միջանցքն է, որը մենք ունենք։ Այսինքն՝ տարածք, որը մեզ է պատկանում, մեր տիրապետության տակ է գտնվում։ Մեղրիով որևէ նման տարածք, որը կպատկանի Ադրբեջանին, Թուրքիային, կամ այլ երկրի, չի տրվելու։ Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, որ ապաշրջափակվեն սահմանները և պետք է նոր ենթակառուցվածքներ կառուցվեն, վերակառուցվեն։ Հետևաբար, այս երկուսն իրար խառնել չի կարելի։ Այդ փաստաթղթով Փաշինյանն արդեն տվել է համաձայնություն, որ այդ ճանապարհները պիտի աշխատեն, բայց ես վստահ եմ, որ դրանք լինելու են Հայաստանի սուվերենության ներքո։ Եվ որևէ կերպ մենք չենք կարող Հայաստանի տարածք զիջել այլ երկրի»,- ասաց Գորգիսյանը։

  • Կիսվել: