կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ապաշրջափակման հարցում ՀՀ-ի համար ամենաառաջնայինն անվտանգությունն է. ԱԽ քարտուղար

Ապաշրջափակման հարցում ՀՀ-ի համար ամենաառաջնայինն անվտանգությունն է. ԱԽ քարտուղար

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում Հայաստանի համար ամենաառաջնայինն անվտանգության հարցն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ապաշրջափակման հարցերը դեռ քննարկման փուլում են: Առարկայական բան այս պահին չկա, երբ առարկայական լինի, բնականաբար, այդ քննարկումների ընթացքում անվտանգության հարցերն առաջնային են լինելու:

Մեզ համար ամենաառաջնային խնդիրն անվտանգությունն է և հետո մնացած հարցերը: Նույնիսկ, եթե տնտեսական հարցեր են քննարկվում, անվտանգության հարցերը միանշանակ օրակարգում են, և բոլոր հարցերին լուծում ենք տալու՛՛:

 

  • Կիսվել: