Ապարանի գյուղերից մեկում բացահայտվել է «քվեաթերթիկների կարուսել», Ծովագյուղում ու Սեմյոնովկայում քաղաքացիները բոյկոտել են ընտրությունները. Իոաննիսյան
՛՛Անկախ դիտորդ՛՛ հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնել 36 համանքներում, որտեղ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Այս մասին այսօր ամմուլի ասուլիսի ժամանակ ասաց Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Նա խոսեց խախտումների մասին և անդրադարձավ Ապարանի գյուղերից մեկում իրենց արձանագրած դեպքին։
Իոաննիսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ապարանի գյուղերից մեկում բացահայտվել է ՛՛քվեաթերթիկների կարուսել՛՛։ Դա քվեարկության գաղտնիության խախտման կոպտագույն ու ամենամասսայական ընտրախախտումներից է, որը բացահայտվել է և որի մասով հենց այս պահին ոստիկանությունը տեղում գործունեություն է իրականացնում։
Բավականին հետաքրքիր դեպք եղել է Ախուրյանում։ 32/16 տեղամասում քվեարկելու եկել է ՌԴ քաղաքացի։ Էլեկտրոնային գրանցման սարքը դեղին լույս է վառել, ինչը նշանակում է, որ այդ անձը ցուցակում չի եղել, բայց տպված ցուցակում այդ անձը եղել է։ Նրան թույլ չեն տվել քվեարկել։ Խնդիրը ոչ միայն այն է, որ քվեարկելու իրավունք ունեցող անձը չի քվեարկել, այլև, որ առկա էին տարբերություններ ցուցակներում՛՛:
Նա նշեց նաև, որՍպիտակում մի քանի թեկնածու միաժամանակ փորձել է մտնել տեղամաս, բայց դա կանխվել է։
Ինչ վերաբերում է Նոր Հաճնին, Իոաննիսյանն ասաց, որ տարբեր տեղամասերում նկատվել են կուտակումներ։
Նրա խոսքով՝ Թումանյանում՝ 24/02 տեղամասում, հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին, և հանձնաժողովում օրինականության հետ համարյա կապ չունեցող պրոցես է այնտեղ։
Վաղարշապատում, ըստ Իոաննիսյանի, խնդրահարույց իրավիճակ էր՝ կապված կույրերի հետ, այնտեղ կազմակերպված օգնություն է եղել։ Վարդենիկ գյուղում բավականին շատ էին կուտակումները, և օգնողների ինստիտուտով քվեարկության գաղտնիությունն է խախտվել:
Իոաննիսյանը հայտնեց, որ Ծովագյուղում ու Սեմյոնովկայում քաղաքացիները բոյկոտել են ընտրությունները։
Նա ասաց. ՛՛Ծովագյուղում 1927 ընտրողներից որևէ մեկը չի մասնակցել ընտրություններին, Սոմյոնովկայում՝ 195-ից։ Սեմյոնովկայի դեպքում պատճառները մեզ հայտնի չեն, իսկ Ծովագյուղում, ըստ էության, գյուղացիների բողոքն է ընդդեմ խոշորացման՛՛: