երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ապահովել վստահություն՝ սա առաքելության նպատակն է. Կլաարը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին

Ապահովել վստահություն՝ սա առաքելության նպատակն է. Կլաարը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան էջում արված հայտարարությունը:

՛՛Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք  Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ մեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել:

Իսկ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։  

 

  • Կիսվել: