շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի՝ կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել․ վարչապետ

Անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի՝ կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք չի խոստացել և ոչ էլ թույլ է տվել, որ այդպիսի տպավորություն ստեղծվի։ Վարչապետն այս հայտարարությունը արեց Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Ընդդիմադիր մեր գործընկերները երկար ժամանակ տանում են մի այսպիսի խոսույթ, որ ես պատերազմի ժամանակ բանակցությունների ընթացքում խոստացել եմ միջանցք և հիմա չեմ տալիս այդ միջանցքը, դրա համար էսկալացիաներ են տեղի ունենում և իրավիճակը անկայուն է։

Ես անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի։ Ես կարող եմ ապացուցել երդվյալ ատենակալների ձևաչափով, որ ես երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան եմ ուզում անել։ Ես չեմ ասում սա ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն։ Ես ասում եմ, որ սա կարող եմ ապացուցել, որ դրան առարկություն այլևս չի կարող լինել։ Այլ բան, որ կան նյութեր, որ կարող եմ իմ որոշմամբ ապագաղտնիացնեմ, բայց դե հասկանում ենք, որ դա մենակ ինձ հետ կապված չի»,- ընդգծեց վարչապետ։

  • Կիսվել: