ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Տաճարում մատուցվել է Քրիստոսի Ծննդյան Ճրագալոյցի Պատարագ (տեսանյութ)

Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Տաճարում մատուցվել է Քրիստոսի Ծննդյան Ճրագալոյցի Պատարագ (տեսանյութ)

Չորեքշաբթի՝ 5 Յունուար 2022-ի երեկոյեան, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Ծննդեան Ճրագալոյցի Ս. եւ Անմահ Պատարագը։

Ս. Պատարագի աւարտին, Քրիստոսի ծնունդը աւետող շարականներու երգեցողութեան ընթացքին, Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան Ս. Խորանէն վար բերաւ Քրիստոսի լոյսը խորհրդանշող մոմը եւ յանձնեց Վեհափառ Հայրապետին։ Նորին Սրբութեան ձեռամբ հաւատացեալները ստացան Ս. Խորանէն բերուած լոյսը եւ իրենց տուները տանելով՝ լուսաւորուեցան Քրիստոսի ճշմարիտ լոյսով։

 

 
նկար

  • Կիսվել: