շաբաթ, նոյեմբեր 7
7 / 11 / 2026
Անշարժ գույքի գնահատման ստանդարտներ կսահմանվեն

Անշարժ գույքի գնահատման ստանդարտներ կսահմանվեն

Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել անշարժ գույքի գնահատման ստանդարտները և գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջների մասին կառավարության որոշման նախագիծ։

Գնահատման ընդհանուր ստանդարտում ներկայացված են գնահատման բոլոր տեսակի առաջադրանքների իրականացման պահանջները, այդ թվում՝ գնահատման առաջադրանքի պայմանների ձևակերպումը, գնահատման արժեքի տեսակները, գնահատման նախադրյալները, գնահատման մոտեցումներն ու մեթոդները, գնահատման աշխատանքների ընթացակարգը, ինչպես նաև գնահատման արդյունքների ձևակերպման նկատմամբ պարտադիր պահանջները:

  • Կիսվել: