շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Անողը ջանացել է, որ այն լուսաբանվի»․ պատգամավորը՝ Փաշինյանի մասնակցությամբ զինվորի գերեզմանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

«Անողը ջանացել է, որ այն լուսաբանվի»․ պատգամավորը՝ Փաշինյանի մասնակցությամբ զինվորի գերեզմանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

Եղբայրը չի եղել, այլ քրոջ ամուսինը։ Նման եզակի դեպքեր հնարավոր են։ Օրվա ընթացքում այն եզակի էր։ Մի քանի գերեզմանատներ ենք այցելել, հանդիպել զոհվածների հարազատների հետ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյան։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձորի մարզ այցի ժամանակ գրանցված միջադեպին, երբ զոհված զինվորի հարազատը նրան կոչ էր արել հեռու մնալ տղայի գերեզմանից, պատգամավորը նշեց․

«Եզակի դեպքը լուսաբանվել է։ Այսինքն, անողը ջանացել է, որ այն լուսաբանվի, մեկին բերել է, որ անպայման նկարվի։ Նորմալ է»։


  • Կիսվել: