երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱԺ-ում ՊՎԾ աշխատակցի գործողությունները իրավաչափ եմ գնահատում․ Խաչատրյան

ԱԺ-ում ՊՎԾ աշխատակցի գործողությունները իրավաչափ եմ գնահատում․ Խաչատրյան

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ձեր նշած կինը (Աննա Մկրտչյանը-խմբ․) չի ենթարկվել պետական ծառայողի օրինական պահանջին։ Եթե պահանջին չեն ենթարկվում, համոզելու մեթոդը չի աշխատում, հետևաբար, սկսում է աշխատել հարկադրանքի մեթոդը։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սա ընդունված պրակտիկա է, օրենքով է կարգավորվում, հետևաբար, պետական պահպանության ծառայության աշխատակցի գործողությունները իրավաչափ եմ գնահատում,ԱԺ-ն ունի որոշակի կանոնակարգ, և եթե այդ կանոնակարգի խախտումները չեն վերանում համապատասխան հրահանգներով և ցուցումներով, ապա պետք է վերացվեն համապատասխան ծառայակիցների կողմից», - ասաց նա։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հեռացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ով ըստ Սիմոնյանի սադրող հայտարարություններ էր անում իր ելույթի ժամանակ և թույլ չէր տալիս նիստը շարունակվեր բնականոն ընթացքով։

  • Կիսվել: