երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Անհնազանդության երթը կսկսվի Գևորգ Չաուշի արձանի մոտից ժամը 12-ին․ Վանեցյան

Անհնազանդության երթը կսկսվի Գևորգ Չաուշի արձանի մոտից ժամը 12-ին․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ժամը 12:00-ին հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ»,- հայտնել է Վանեցյանը։

Երթի ուղին հետևյալն է՝ Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիևյան-Բաղրամյան-Ֆրանսիայի հրապարակ։

  • Կիսվել: