երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավարը հարց է հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը. Լիլիթ Գալստյան

Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավարը հարց է հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը. Լիլիթ Գալստյան

Անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունը ձախողած և Արցախի ինքնորոշման իրավունքը դրժած իշխանությունը վերածվել է Հայոց պետականությանն ուղղված ուղիղ սպառնալիքի: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հայտարարությունների ժամիան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ երբ պնդում էին, որ պարտվածը և սեփական 0-ական կետը ազգային ողբերգութանը հանգեցրածը չի կարող բանակցող լինել, ներկայիս աղետաբեր ընթացքը նկատի ունեին։

Նա նշեց, որ անհնար է պատկերացնել, որ թիթեղի մի կտոր թափահարելով և սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով՝ Փաշինյանը  փորձում է համոզել, որ դա է ճիշտ Հայաստանը և թշնամում հանձնելիք հողեր ունեն։

Նա նշեց, թե այն, ինչ ներկայացվում է որպես սահմանազատում և սահմանագծում, որևէ աղերս չունի միջազգային փորձի հետ և սպառնում է պետության անվտանգությունը։

 

  • Կիսվել: