հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անհեթեթ հայտարարություններ չեմ մեկնաբանում․ Արման Աբովյան

Անհեթեթ հայտարարություններ չեմ մեկնաբանում․ Արման Աբովյան

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյան այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցելիս հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարությունը։

Հիշեցնենք ՝ երեկ ՔՊ շենք մուտք գործելիս Նիկոլ Փաշինյանը,  լրագրողի հարցին այն մասին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը, ասաց․ «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»։

Աբովյանը լրագրոնղրեի հետ զրույցում նշեց, որ  քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության․ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ վարչապետը, իշխանություններն առարկայական պատասխան այն խնդիրներին, որնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը: Այսօր տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»։

Աբովյանի խոսքերով, քաղաքականությունը պետք է մնա քաղաքականություն, չպետք է անցնել անձնական կամ վիրավորանքների դաշտ. «Սա փաստացի ապացույց է, որ իշխանությունները չունեն առարկայական պատասխաններ պարոն Ծառուկյանի ու մեր բարձրացրած խնդիրներին»:

 

 

 
 
 
  •  

  • Կիսվել: