հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Անդրադառնալու կարիք, կարծում եմ՝ չկա, քանի որ իրավիճակը հարթվել է. Կարապետյանը՝ Չախոյանի հետ, ԱԺ-ում միմյանց վիրավnրական խոսքեր հնչեցնելու մասին

Անդրադառնալու կարիք, կարծում եմ՝ չկա, քանի որ իրավիճակը հարթվել է. Կարապետյանը՝ Չախոյանի հետ, ԱԺ-ում միմյանց վիրավnրական խոսքեր հնչեցնելու մասին

Երեկվա պրոցեսին անդրադառնալու կարիք, կարծում եմ՝ չկա և մենք չենք անդրադառնա, քանի որ իրավիճակը հարթվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տարոն Չախոյանի հետ միջադեպին:

Նա նշել է, որ դրան որևէ կերպով չանդրադառնալու որոշում ունեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Տարոն Չախոյանը «գյnռմամիշ» անվանեց Նարեկ Կարապետյանին, Նարեկ Կարապետյանն էլ Չախոյանին՝ «հnրթ», որից հետո  ԱԺ-ում իրավիճակը լարվեց:

Կրքերն այնքան թեժացան, որ բանավեճը տեղափոխվեց միջանցք՝ արդեն Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ռուբինյանն ասաց` թեև չի ողջունում վեճի մասնակիցներից ոչ մեկի վարքագիծը, բայց պետք է նշի, որ այս ամենը սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունից։ Նարեկ Կարապետյանն իր հերթին նշեց, որ 10 րոպե անընդմեջ ՔՊ–ական Չախոյանը վիրավորանքներ է հնչեցրել, որոնց նախագահողը չի արձագանքել:

  • Կիսվել: