շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անցկացվում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հանրահավաքը

Անցկացվում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հանրահավաքը

Երեւանում անցկացվում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հանրահավաքը:

Նշենք, որ ակցիան սկսվել է աղոթքով եւ Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի ոգեկոչմամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

Նա շնորհակալություն հայտնեց հանդիպման բոլոր մասնակիցներին: «Մեր հանդիպումը շատ արագ տեղի ունեցավ: Մեր երկրում տիրող իրավիճակը մեզ բոլորիս ստիպում է շատ արագ միավորվել եւ կարողանալ իրականացնել համապատասխան որոշումներ եւ հետագա քայլեր»,- ասաց հիմնադրամի ղեկավարը:

Թովմասյանը նշեց նաեւ, որ նախաձեռնությունը բաց է բոլոր ցանկացողների համար` հավելելով, որ ամեն օր իրենք ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են ստանում այն քաղաքացիներից, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը:

 

  • Կիսվել: