շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անբովանդակ հանդիպումներին հարկ չենք համարում մասնակցել. Իշխան Սաղաթելյան

Անբովանդակ հանդիպումներին հարկ չենք համարում մասնակցել. Իշխան Սաղաթելյան

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումն անիրագործելի է:

Նա նշեց, որ եթե իսկապես ցանկանում են խնդիր լուծել, ապա կհամաձայնվեին իրենց առաջարկած օրակարգին, իսկ այլապես իրենք ՛՛անբովանդակ հանդիպումներին՛՛ հարկ չեն համարում մասնակցել: 

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նախագահի հետ հանդիպման կգնան միայն սեփական օրակարգով:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին Արմեն Սարգսյանը հրավիրել էր հանդիպման՝ երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով:

  • Կիսվել: