երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՆ փոխնախարարը հրաժարվեց մեկնաբանել Անկախության հռչակագրի և սիմվոլների փոփոխության մասին հարցերին

ԱՆ փոխնախարարը հրաժարվեց մեկնաբանել Անկախության հռչակագրի և սիմվոլների փոփոխության մասին հարցերին

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացն իրականացվում է սահմանադրական հանձնաժողովի և դրա համար ստեղծված մասնագիտական խմբի կողմից, գտնվում է այդ տիրույթում, և որոշումների կայացման կարգով գործընթացն առաջ է ընթանալու։ Այս մասին, այսօր՝  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ի՞նչ փուլում է նոր սահմանադրության մշակման գործընթացը:

«Արդարադատության նախարարությունը ներգրավված չէ այդ գործընթացում: Արդարադատության նախարարը այդ հանձնաժողովի նախագահն է, ես, ըստ էության,  չեմ կարող մեկնաբանել այդ հարթակում իրականացվող գործընթացը»,-ասաց նա:

Հարցին, թե Անկախության հռչակագրի հղումը հանելու մասով ինչ քննարկումներ կան, փոխնախարարը կրկնեց, որ այդ գործընթացներն համապատասխան հանձնաժողովի տիրույթում են:

  • Կիսվել: