երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՆ ներկայացուցիչներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներին

ԱՆ ներկայացուցիչներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներին

Արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և  ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ««Կուսակցությունների մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սահմանադրական օրենքի նախագծին: Պատվիրակության անդամների հարցերին ի պատասխան՝ նախարարի խորհրդականն անդրադարձել է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթների մեկնաբանմանը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկման ընթացքում ձևավորված կարծիքների և հարցերի վերաբերյալ գրավոր հաղորդակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

  • Կիսվել: