Ամուր գործընկերությունների միջոցով կարող ենք օգնել կայուն տարածաշրջանային անվտանգության կառուցմանը. Բլինքենը՝ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթի մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։
«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես գործարկեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ փոխադարձ շահերի շուրջ համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։ Ամուր գործընկերությունների միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը: