կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ամսի 9-ին տեղի կունենա շատ կարևոր ու հանգրվանային հանրահավաք. Բագրատ Սրբազան

Ամսի 9-ին տեղի կունենա շատ կարևոր ու հանգրվանային հանրահավաք. Բագրատ Սրբազան

Ամսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամսի 9-ին՝ ժամը 18։30, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ շատ կարևոր, հանգրվանային, հենման կետերով հանրահավաքին՝ այս կարճ ժամանակի ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար։

Կներկայացնեմ, թե առաջիկա օրերը ինչ ենք անելու, այդ օրը որոշ քաղաքական, օրակարգային իմաստով Ձեզ կներկայացնեմ։ Ինչպես նկատել եք, մեր այս ամբողջ ընթացքը եղել է մեկ օրից մյուսը օրը ներկայացմամբ։

Մենք ոչ մի բան չենք թաքցնում, այլ հանգրվան առ հանգվան, հատիկ առ հատիկ, փոխադարձ վստահությամբ առաջ ենք գնում՛՛:

  • Կիսվել: