ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ընթրիք էր կազմակերպել Մերիդիանի գլխավոր հանդիսությանը աջակցելու նպատակով
Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունը ընթրիք էր կազմակերպել՝ Վաշինգտոնի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը համարվող Մերիդիանի գլխավոր հանդիսությանը աջակցելու նպատակով։ Մերիդիանի առաքելությունը դիվանագիտության, գլոբալ առաջնորդության և մշակույթի միջոցով համաշխարհային մակարդակով ԱՄՆ դերի հզորացումն է, որին այս տարի աջակցել է Վաշինգտոնում հավատարմագրված 25 դեսպանություն։
ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ընթրիքից հետո բոլոր հյուրերը հավաքվել են Մերիդիան տանը և մասնակցել գլխավոր հանդիսությանը։







